Tags

, , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Ես Ջեյն Մքգոնիգալն եմ: Ես դիզայներ եմ: Արդեն 10 տարի է ես առցանց խաղեր եմ ստեղծում և հաջորդ տասնամյակի համար ես նպատակ ունեմ` փորձել իրական կյանքում հնարավոր դարձնել աշխարհը փրկելը, ինչպես որ առցանց խաղերում է: Սրա հետ կապված մի պլան ունեմ, որը խնդիր ունի հնարավորինս շատ մարդկանց համոզել` ներառյալ ձեզ, որպեսզի ավելի շատ ժամանակ ծախսեք ավելի կարևոր և ավելի լավ խաղեր խաղալու վրա:

Ներկայումս մենք շաբաթական 3 միլիարդ ժամ ենք ծախսում առցանց խաղեր խաղալու վրա: Ձեզանից մի քանիսը գուցե մտածեն. <<Խաղ խաղալու համար դա շատ ժամանակ է: Գուցե չափազանց շատ է, եթե հաշվի առնենք, թե ինչքան հրատապ խնդիրներ ունենք իրական կյանքում լուծելու համար>>: Բայց <<Ապագայի Ինստիտուտ>> կազմակերպության շրջանականերում իմ կատարած հետազոտության տվյալների համաձայն` հակառակ պնդումն է ճիշտ: Շաբաթական 3 միլիարդ ժամ առցանց խաղը բավական չէ աշխարհի ամենահրատապ խնդիրնեը լուծելու համար:

Իրականում, ես համոզված եմ, որ եթե ուզում ենք մյուս դարում էլ ապրենք այս մոլորակի վրա, մենք ստիպված ենք արմատականորեն մեծացնել ընդհանուր միավորը: Հաշվել եմ , որ մեզ անհրաժեշտ է շաբաթական 21միլիարդ ժամ խաղալ ամեն շաբաթ: Հավանաբար մի քիչ հակասական գաղափար է, բայց նորից կասեմ, որպեսզի լավ ըմբռնեք. Եթե ուզում ենք լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են օրինակ սովը, եղանակային տատանումները, համաշխարհային հակամարտությունները, ճարպակալությունը, համողված եմ, որ պետք է ձգտենք առցանց խաղեր խաղանք շաբաթական 21 միլիարդ ժամ մինչ հաջորդ տասնամյակի վերջ: (Ծիծաղ) Չէ . լուրջ եմ ասում: Իրոք:

Ահա թե ինչու: Այս նկարը շատ լավ է լուսաբանում, թե ինչու եմ ես կարծում, որ խաղերն այդքան կարևոր են ապագայում մարդկային տեսակի փորկության համար: (Ծիծաղ) Ճիշտ եմ ասում: Այս դիմանկարի հեղինակը Ֆիլ Տոլեդանո անունով մի լուսանկարիչ է: Նա ուզում էր նկարել հուզմունքը խաղի ժամանակ, դրա համար էլ նա խաղացողների դիմաց ֆոտոխցիկ էր տեղադրել: Սա խաղալու հուզմունքի դասական օրինակ է: Եթե դուք խաղացող չեք, հավանաբար դուք չեք նկատել այս նկարի նրբություններից մեկը: Երևի տեսնում եք հրատապության զգացումը, մի քիչ էլ վախ, բայց լարված կենտրոնացում, ուշադրության կենտրոնացում իսկապես դժվար խնդրի լուծման վրա:

Եթե խաղացող եք, այստեղ կնկատեք մի քանի նրբություն` աչքերի վերևի կնճիռները և բերանի կողքի կնճիռները լավատեսության նշան են, իսկ հոնքերը վեր բարձրացնելը` զարմանքի: Ահա մի խաղացող, ով գտնվում է մի բանի եզրին, որ կոչվում է դյութազնական հաղթանակ: (Ծիծաղ) Օ, լսել եք դրա մասին: Շատ լավ է, ուրեմն մեր մեջ մի քանի խաղացողներ կան: <<Դյութազնական հաղթանակը>> չափազանց դրական մի բանի արդյունքն է, որ չեք էլ կարծել, որ հնարավոր է, մինչև որ դուք անձամբ եք իրագործել այն: Այն գրեթե դուրս էր երևակայության սահմաններից: Եվ երբ հասնում եք դրան, դուք շոկի մեջ եք հայտնվում` բացահայտելով, թե ինչի եք ընդունակ: Սա մի խաղացքող է , ով գտնվում է <<դյութազնական հաղթանակի>> շեմին: Եվ սա այն դեմքն է, որ մեզ անհրաժեշտ է տեսնել ամբողջ աշխարհում խնդիր լուծողների մեջ, քանի որ մենք փորձում ենք հարթել մյուս դարաշրջանի խոչընդոտները, Մեկի դեմքը, ով անկախ բոլոր դժվարություններից` գտնվում է << առասպելական հաղթանակի>> շեմին:

Իրականում, դժբախտաբար սա այն դեմքերից մեկն է, ում հանդիպում ենք, մեր առօրյայում, երբ փորձում ենք լուծել հրատապ խնդիրներ: Ես սա անվանում եմ <<Ինձ մոտ կյանքը լավ չի ստացվում>> դեմք և հիմնականում ես եմ դրա պատճառը: Տեսնում եք, չէ, բարի: Իրականում ես եմ <<Ինձ մոտ կյանքը լավ չի ստացվում>> դեմքով: Այս գրաֆիտիները իմ նախկին բակից են` Բերկելիից, Կալիֆոռնիա, որտեղ ես պաշտպանել եմ իմ դոկտորականը, Թե ինչու ենք մենք ավելի լավը խաղերում և ոչ թե իրական կյանքում թեմայով: Եվ սա այն խնդիրն է, որ շատ խաղացողներ ունեն: Մենք զգում ենք, որ կյանքում մենք այնքան լավը չենք ինչպես որ խաղերում ենք:

Եվ ես բնավ ի նկատի չունեմ լավը հաջողակ լինելու իմաստով, չնայած որ լավ լինելը դրա մի մասն է կազմում: Մենք իսկապես ավելինին ենք հասնում խաղերի աշխարհում: Բայց ես նաև ի նկատի ունեմ լավ, շահագրգռված լինելու իմաստով, որ ցանկանաս անելու մի բան, որը նշանակություն ունի` ոգեշնչված լինելու իմաստով համագործակցելու և կորպորացիայի համար: Եվ երբ ես խաղերի աշխարհում եմ հավատացած եմ, որ մեզանից շատերս դառնում ենք ինքներս մեր հնարավոր լավագույն տարբերակը, ով պատրաստ է օգնելու առաջին իսկ զգուշացման դեպքում, ով մեծ հավանականությամբ կպայքարի խնդրի լուծման համար, ինչքան էլ որ այն տևի և չի ընկճվի ձախողումից և կրկին կփորձի: Իսկ իրական կյանքում, երբ մենք ձաղողումների առաջ ենք կանգնում, երբ հանդիպում ենք խոչընդոտների, մենք հաճախ այդպես չենք զգում մեզ: Մենք պարտված ու ճնշված ենք զգում մեզ, մենք մտահոգվում ենք, ընկճվում, հիասթափվում ու ցինիկի նման ենք մեզ պահում: Մեզ այդ նույն զգացողությունները չունենք խաղեր խաղալիս, խաղերում դրանք գոյություն չունեն: Ահա սա հենց այն էր, ինչը ես ուզում էի ուսումնասիրել: երբ ավարտում էի համալսարանը:

Ինչ կասեք այն մասին, որ խաղերը թույլ են տալիս մտածել, որ մենք ցանկացած բանի կարող ենք հասնել: Ինչպես կարող ենք վերցնել խաղերից այդ զգացումներն ու ներմուծենք դրանք իրական աշխարհ: Այսպիսով, ես դիտարկեցի <<Նավատորմիղի աշխարհը>> խաղը, որն իսկապես իդեալական միջավայր է խնդիրները համատեղ լուծելու համար: Սկսեցի նկատել մի քանի բաներ, որոնք առցանց աշխարհում հնարավոր են դարձնում դյութազնական հաղթանակները:

Նախ, երբ էլ որ հայտնվեք խաղերից որևէ մեկում` հատկապես <<Նավատորմիղի աշխարհում>>, կհանդիպեք շատ հերոսների, ովքեր ձեզ են ուզում հանձնարարեն աշխարհը փրկելու առաքելությունը հենց հիմա: Բայց ոչ թե հենց այնպես ամեն մի առաքելություն, այլ մի առաքելություն, որն հիանալի կերպով համապատասխանում է ձեր խաղի մակարդակի հետ: Այնպես որ դուք կարող եք այն հաղթահարել: Նրանք երբեք այնպիսի հանձնարարություններ չեն տալիս ձեզ, որոնք դուք չեք կարող կատարել: Սա ձեր ընդունակություններից էլ ավելին է պահանջում, այնպես որ դուք պետք է ջանքեր գործադրեք, բայց <<նավատորմիղի աշխարհում>> գործազրկություն չկա: Ձեռքերը ծալած նստել չկա միշտ էլ հատուկ ու կարևոր մի բան կա անելու: Բազում համագործակիցներ կան, Ուր էլ որ գնում եք, հազարավոր մարդիկ կան, ովքեր պատրաստ են աշխատել ձեզ հետ` որ դուք հասնեք ձեր դյութազնական հաղթանակին:

Իրական կյանքում մեզ սրանք հեշտ չեն տրվում, այս զգացումը, որ մեր մատներիը բազմաթիվ գործընկերներ ունեն: Գոյություն ունի նաև այս դյութազնական պատմությունը, այս ոգեշնչող պատմությունը, թե ինչու ենք մենք այնտեղ և ինչ ենք անում: Եվ վերջապես մենք ստանում ենք այդ դրական արձագանքը: Դուք լսած կլինեք մակարդակը անցնելու և +1ուժի և և +1 ընդունակության մասին: Մենք նման հաստատուն հետադարձ կապ չունենք իրական կյանքում: Երբ իջնեմ այս բեմից, չեմ ստանալու +1 ելույթ, և +1 ցնցող գաղափար, ոչ էլ +20 ցնցող գաղափար: Ես իրական կյանքում այդպիսի հետադարձ կապ չունեմ:

Խնդիրները, որոնք առնչվում են համագործակցային առցանց տիրույթին, ինչպես օրինակ <<Նավատորմիղի աշխարհը>>, այն է, որ միշտ ցանկալի է լինել դյութազնական հաղթանակի եզրին, որ մենք որոշում ենք մեր ամբողջ ժամանակը անցկացնել խաղերի աշխարհում: Այն ավելի լավն է, քան իրականությունը: Այնքան հեռու է իրականությունից, որ ամբողջ աշխարհի խաղացողները միասին վերցրած 5.93 միլիոն ժամ են անցկացրել` Ազերոթի վիրտուալ խնդրի լուծման վրա: Պարտադիր չէ, որ սա վատ բան լինի: Հնարավոր է` այն հչում է որպես վատ բան: Բայց սրան նայեք այն համատեքստում, որ 5.93 միլիոն տարի առաջ էր, որ մեր պրիմատ նախահայրերը կարող էին կանգնել: Առաջին պրիմատներն են, որ կարողացան ուղիղ քայլել:

Լավ, երբ խոսում ենք այն մասին, թե ինչքան ժամանակ ենք ացկացնում խաղալով, մի միջոցը որ խելամիտ է դարձնում դրա մասին նույնիսկ մտածելը, մարդկության էվոլյուցիայի կարևորության մասին խոսելն է, որը մի զարմանալի բան է: Բայց սա նաև օգտակար բան է: Քանի որ պարզվում է, որ այսքան ժամանակը խաղերի վրա ծախսելով, մենք իրականում փոխում ենք այն, թե ինչի ենք մենք ընդունակ որպես մարդկային արարածներ: Զարգանալով մենք դառնում ենք ավելի համագործակցող և անկեղծ տեսակներ: Սա ճիշտ է:Ես հավատում եմ դա:

Եկեք դիտարկենք մի իսկապես հետաքրքիր վիճակագրություն: Այն վերջերս է հրատարակվել Քարնեգի-Մելոն համալսարանի մի հետազոտողի կողմից: Միջին երիտասարդը, ով ապրում է խաղերի զարգացած մշակույթ ուենցող մի երկրում, խաղերի վրա ծախսած կլինի 10,000 ժամ մինչև 21 տարեկան դառնալը: 10,000 ժամը հետաքրքիր թիվ է երկու պատճառով: Նախ և առաջ, ԱՄՆում երեխաները հենց 10,080 ժամը հենց այնքան ժամանակն է, որ դու կանցկացնես դպրոցում 5-րդ դասարանից մինչև դպրոցն ավարտելը, եթե դու անթերի հաճախումներ ունես:

Այսպես, մենք սրան զուգահեռ գնացող մի ամբողջ ծրագիր ունենք, որտեղ երիտասարդները սովորում են նրա մասին, թե ինչպես դառնալ լավ խաղացող, ինչպես որ սովորում են մնացած այլ բաների մասին դպրոցում: Եվ միգուցե ձեզանից ոմանք կարդացել են, Մալքոլմ Գլադուելի նոր գիրքը` <<Կողմնակիները>>: Ուրեմն, դուք լսած կլինեք հաջողության իր տեսության մասին` հաջողության 10,000 ժամանոց տեսություն: Այն հիմնված է փայլուն գիտաճանաչողական հետազոտությունների վրա, այսինքն, եթե մենք կարողանանք 10,000 ժամ տքնաջան ուսումնասիրենք որևէ բան նախքան 21 տարեկան դառնալը, մենք վիրտուոզ կդառնանք: Ինչ էլ որ անենք, մեզ մոտ այնքան լավ կստացվի, ինչպես որ մեծն մարդկանց մոտ է ստացվում: Եվ այսպես, հիմա մենք ուսումնասիրում ենք երիտասարդների մի ամբողջ սերունդ, ովքեր վիրտուոզ խաղացողներ են:

Այսպիսով ամենամեծ հարցը հետևյալն է. <<հատկապես ինչում են խաղցողները դառնում վիրտուոզ>> Որովհետև, փորձենք պատկերացնել, մենք փաստորեն կունենանք նախադեպը չունեցող մարդկային ռեսուրսներ մեր ձեռքերում: Ահա թե քանի մարդ է աշխարհում օրեկան ամենաքիչը մեկ ժամ անցկացնում խաղեր խաղալով: Սրանք մեր վիրտուոզ խաղացողներն են` 500 միլիոն մարդ, ովքեր պրոֆեսիոնալներ են ինչ-որ բանից: Եվ հաջորդ տասնամյակում մենք ունենալու ենք ևս մեկ միլիարդ խաղացողներ, ովքեր պրոֆեսիոնալներ են իրենց գործում: Եթե դեռ գործից տեղյակ չեք, կտեղեկանաք: Խաղերի արդյունաբերությունը զարգացնում է կառավարակետեր, որոնք քիչ էներգիա են խլում ե աշխատում են անլար հեռախոսային ցանցերով բազմաշերտ համացանցի փոխարեն, որպեսզի ամբողջ աշխարհի` մասնավորապես Հնդկաստանի, Չինաստանի, Բրազիլիայի խաղացողները կարողանան լինել առցանց: Նրանք ակնկալում են ևս մեկ միլիարդ խաղացողներ հաջորդ տասնամյակում: Մեր թիվը կհասնի 1.5 միլիարդ խաղացողների:

Այսպես, ես սկսեցի մտածել, թե ինչպես են այդ խաղերը մեզ վիրտուոզ դարձնում: Ահա այն 4 բաները, որոնք ես բացահայտեցի: Առաջինը, պարտադիր, լավատեսությունն է: Լավ, վերաբերվեք սրան որպես արտակարգ ինքնամոտիվացիա: Պարտադիր լավատեսությունը խոչընդոտը հաղթահարելու համար շտապ գործելու ցանկությունն է` միախառնված այն հավատի հետ, որ մենք հաջողության հասնելու խելամիտ հույս ունենք: Խաղացողները միշտ էլ հավատում են, որ անհավանական հաղթանակը հնարավոր է: Եվ արժի սա փորձել, ու փորձել հենց հիմա: Խաղացողները երկար չեն սպասում: Խաղացողները վիրտուոզ կերպով ստեղծում են սոցիալական մի միահյուսված մարմին: Արված հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք մարդկանց շատ ավելի ենք հավանում, երբ նրանց հետ խաղում ենք, նույնիսկ, եթե մեզ հաղթել են: Պատճառն այն է, որ վստահություն է պետք մեկի հետ խաղ խաղալու համար: Մենք վստահ ենք, որ նրանք իրենց ժամանակը կանցկացնեն մեզ հետ, որ նրանք միևնույն կանոններով կխաղան, կգնահատեն նույն հաղթանակը, կմնան խաղի մեջ, քանի դեռ խաղն ավարտված չէ:

Այսպես, միասին խաղ խաղալը իրականում ստեղծում է սերտ կապեր, վստահություն և համագործակցություն: Եվ որպես արդյունք, մենք ավելի ամուր սոցիալական հարաբերություններ ենք կառուցում: Երանելի արդյունավետություն: Խենթանում եմ սրա համար: Գիտեք, պատճառաբանված է այն փաստը, թե ինչու <<Նավատորմիղի աշխարհ>> խաղացողը շաբաթական 22 ժամ է խաղում` գրեթե կես դրույքով աշխատանք: Որովհետև մենք գիտենք, որ երբ մենք խաղեր ենք խաղում, մենք իրականում ավելի երջանիկ ենք, ավելի շատ աշխատում ենք, քան թե հանգստանում կամ ժամանակ անցկացնում: Մենք գիտենք, որ մենք` որպես մարդկային արարածներ, օպտիմալացված ենք դժվար և իմաստալից աշխատանք անելու համար: Իսկ խաղացողները ուզում են անըդհատ քրտնաջան աշխատել, եթե նրանց ճիշտ աշխատանք են տալիս:

Վերջապես` <<Դյուցազնական նշանակություն>>: Խաղացողները սիրում են նրեգրավված լինել իրենց մոլորակի մարդկային պատմությունների մեծ ակնածանք ներշնչող առաքելություններում: Այսպիսով, սա մի փոքրիկ մանրունք է, որ օգնում է այս ամենին հեռանկար ունենալ: Դուք բոլորդ էլ տեղյակ եք, որ Wikipedia-ն է աշխարհի ամենամեծ հանրագիտարանը: Երկրորդ ամենամեծ հանրագիտարանը` մոտավորապես 80,000 հոդվածներով, <<Նավատորմիղի աշխարհի>> հանրագիտարանն է: 5 միլիոն մարդ է այն օգտագործում ամեն ամիս: Նրանք համացանցում ավելի շատ տեղեկություններ են կազմել քան ցանկացած այլ հանրագիտարան` ցանկացած այլ հոդվածի մասին: Նրան դյուցազնական պատմություն են կերտում: Նրանք դյուցազնական գիտելիքներ են հաղորդում <<Նավատորմիղի աշխարհի>> մասին:

Լավ, սրանք այն 4 գերուժերն են, որ ավելացվում են մի բանի վրա: Խաղացողները գերօժտված, լիահույս անհատականություններ են: Սրանք այն մարդիկ են, ովքեր հավատում են, որ անհատապես ընդունակ են փոխել աշխարհը: Եվ միակ խնդիրն այն է, որ նրանք հավատում են, որ ընդունակ են փոխել վիրտուալ աշխարհը և ոչ թե իրական աշխարհը: Սա է այն խնդիրը, որ փորձում եմ լուծել:

Էդուարդ Կաստրոնովա անունով մի տնտեսագետ կա: Նրա աշխատանքը փայլուն է: Նա ուսումնասիրում է, թե ինչու են մարդիկ այդքան շատ ժամանակ ու էներգիա և գումար ծախսում առցանց աշխարհի վրա: Եվ նա ասում է <<Մենք ականատես ենք այն բանին, որ վիրտուալ խաղերի գումարները նույնն են, ինչ որ իրական կյանոքում>>: Եվ նա տնտեսագետ է: Ուրեմն խելացի է: Նա ասում է… (ծիծաղ) Ոչ թե իմ նման, ես խաղեր նախագծող եմ, ես նախագծող եմ: Բայց նա ասում է, որ սրանում իմաստ կա, քանի որ խաղացողները ավելիին են հասնում առցանց խաղերում, քան կարող են իրական կյանքում: Նրանք խաղերում կարող են ունենալ ավելի ամուր սոցիալական հարաբերություններ, քան իրական կյանքում: Նարանք ավելի լավ հետադարձ կապ են ստանում և պարգևատրված են զգում ավելի շատ խաղերում, քան թե իրական կյանում: Այսպես, նա ասում է, որ այժմ բնական է, որ խաղացողները ավելի շատ ժամանակ են անցկացնում վիրտուալ աշխարհում, քան թե իրական կյանքում: Ես նաև համամիտ եմ, որ սա այժմ շատ խելամիտ է: Բայց, բնականաբար, սա օպտիմալ իրավիճակ չէ: Մենք պետք է սկսենք աշխարհը ավելի նմանեցնել խաղի:

Այսպես, ես ոգեշնչվում եմ մի բանից, որ կատարվել է 2,500 տարի առաջ: Սրանք հնադարյան զառեր են` պատրաստված ոչխարի ոսկորից, չէ: Նախքան խաղերի հեռակառավարման վահանակները, մենք ունեինք ոչխարների ոսկորներ: Եվ սա իրենից ներկայացնում է առաջին խաղային գործիքը, որ նախագծվել է մարդկային էակի կողմից: Եվ եթե ծանոթ եք հին Հունաստանի պատմաբան Հերոդոտոսի աշխատանքներին, դուք հնարավոր է` իմանաք այս պատմությունը, որը այն պատմությունն է, թե ով է ստեղծել խաղերն ու ինչու: Հերոդոտոսն ասում է, որ խաղերը, հատկապես զառերով խաղերը, Լիդիայի թագավորությունում են ստեղծվել սովի տարիներին:

Ըստ երևույթին, այնպիսի սարսափելի սով է եղել, որ Լիդիայի թագավորը որոշել է, որ պետք է մի խելամիտ բան անել: Մարդիկ տառապում էին: Մարդիկ պայքարում էին: Ծայրահեղ իրավիճակ էր, նրանց անհրաժեշտ էր ծարահեղ լուծում: Այսպիսով, համաձայն Հերոդոտոսի, նրանք հայտնաբերեցին զառերով խաղերը և ստեղծեցին ամբողջ թագավորության համար քաղաքականություն` Մի օր բոլորը ուտում էին, իսկ հաջորդ օրը բոլորը խաղեր էին խաղում: Բոլորն էլ շատ տպավորված էին զառերով խաղերով, քանի որ խաղերը բավականին գրավիչ են և ընկղմում են մեզ այնպիսի երանելի արդյունավետության մեջ, որ այդ մարդիկ անտեսում էին այն փաստը, ար նրանք ուտելու բան չունեին: ևվ հետո` հաջորդ օրը, նրան խաղեր էին խաղում. իսկ հաջորդ օրը` խաղում:

Եվ համաձայն Հերոդոտոսին, նրանք 18 տարի ապրելով այսպես դիմակայեցին սովին ուտելով մի օր և հաջորդ օրը խաղալով: Ես կարծում եմ, մենք այսօր հենց այսպես ենք խաղեր խաղում: Մենք օգտագործում ենք խաղերը խուսափելու իրական կյանքի տառապանքներից: Մենք օգտագործում ենք խաղերը, որպեսզի հեռանանք իրական միջավայրի ոչ ցանկալի բաներից, ամենից, ինչը որ գոհացնող չէ, և մենք խաղերից ստանում ենք այն, ինչն անհրաժեշտ է մեզ:

Բայց ամեն ինչ դրանով չի վերջանում: Սա իսկապես զարմանալի է: Համաձայն Հերոդոտոսի, 18 տարի անց սովը թեթևացավ, այսպիսով, թագավորը որոշեց, որ նանք մի վերջին խաղ պետք է խաղան: Նրանք իրենց ամբողջ թագավորությունը բաժանեցին 2 մասի: Նրանք խաղացին մի խաղ, և խաղի հաղթողները անցնելու էին դյուցազնական արկածների միջով: Նրանք լքելու էին Լիդիան, և փնտրելու էին մի ուրիշ բնակության վայր, իրենց հետևից թողնելով այնքան մարդ, որոնք կարող էին գոյատևել մնացած պաշարով ` հույս ունենալով իրենց քաղաքակրթությունը տանել մեկ այլ վայր, որտեղ հնարավոր էր բարգավաճել:

Զարմանալի է հնչում, այնպես չէ: Բայց վերջերս, ԴՆԹ-ի փորձը ցույց տվեց, որ Էտրուսկները, ովքեր հետագայում ղեկավարում էին Հռոմեական Կայսրությունը, իրականում նույն ԴՆԹ ունեն, ինչ որ հին Լիդիացիները: Եվ այսպես, վերջերս, գիտնականները առաջարկում են, որ Հերոդոտոսի զարմանալի պատմությունը իրականում ճշմարիտ է: Երկրաբանները մոտավորապես 20 տարի տևած համաշխարհային սառցակալմանը վերաբերող փաստեր են գտել, որոնք հնարավոր է բացահայտեն սովին դիմակայելու գաղտնիքը: Այսպիսով, այս զարմանալի պատմությունը գուցեև ճիշտ է: Հնարավոր է նրանք իրականում փրկել են իրենց մշակույթը խաղերի միջոցով, 18 տարի խաղեր խաղալով և հետո այնքան ոգեշնչված էին, և գիտեին, թե ինչպես համախմբվեին խաղերի շուրջ, այդ ձևով նրանք գրեթե ամբողջ մի քաղաքակրթությունն են փրկել:

Լավ, մենք կարող ենք անել դա: Մենք <<Նավատորմիղի աշխահարհ>> խաղում ենք սկսած 1994ից: Դա ժամանակին առաջին ռազմավարական խաղն էր <<Նավատորմիղի աշխահարհ>> շարքից: Մենք խաղացել ենք զառերով խաղեր 18 տարի, <<Նավատորմիղի աշխահարհ>> խաղացել ենք 16 տարի: Ասում եմ` մենք պատրաստ ենք մեր դյուցազնական խաղին: Հիմա քաղաքակրթության կեսն ուզում է նոր աշխարհ հայտնաբերել, ահա թե որտեղից են ստացվում շաբաթական 21միլիարդ ժամ խաղերը: Եկեք համաձայնենք, որ մեզանից գոնե կեսը օրեկան մի ժամ խաղեր են խաղում, մինչև որ լուծում ենք իրական կյանքի խնդիրները:

Հիմա գիտեմ, հարցնում եք` <<Ինչպես ենք լուծելու իրական կյանքի խնդիրները խաղերում>>, դե դա այն է, ինչին ես նվիրել եմ իմ աշխատանքը անցած մի քանի տարիների ընթացքում Ապագայի ինստիտուտում: Այս պաստառը գտնվում է Պալո Ալտոյի մեր գրասենյակներում, և այն արտահայտում է մեր տեսակետը, թե ինչպես է պետք փորձել այն կապել ապագայի հետ: Մենք չենք ուզում փորձել ապագան կանխատեսել: Մենք ուզում ենք ապագան կերտել: Մենք ուզում ենք պատկերացնել հնարավոր լավագույն սցենարի տարբերակը և հետո մենք ուզում ենք հնարավորություն տալ մարդկանց այդ ամենն իրականություն դարձնել: Մենք ուզում ենք պատկերացնել դյուցազնական հաղթանակներ, և հետո մարդկանց տրամադրել միջոցներ հասնելու դյուցազնական հաղթանակին:

Ձեզ արագ ցույց կտամ 3 խաղ, որոնք ես եմ նախագծել, որոնք փորձեր են մարդկանց տալու միջոցներ` իրենց ապագայում դյուցազնական հաղթանակներ գրանցելու համար: Այսպիսով, սա <<Աշխարհն առանց նավթի>> խաղն է: Մենք այս խաղը պատրաստել ենք 2007ին: Սա առցացն խաղ է, որտեղ փորձում եք գոյատևել նավթի պակասության դեպքում: Նավթի պակասությունը հնարված է, բայց բավականին առցանց բովանդակություն ենք դրել, որպեսզի հավատաք, որ այն իրական է և դա ձեր իրական կյանքում է, և նավթի իրական պակաս կա: Այսպիսով, երբ խաղ եք մտնում, գրանցվում եք, ասում եք, թե որտեղ եք ապրում, և հետո մենք ձեզ ենք տրամադրում իրական ժամանակի տեսանյութեր տեղեկատվության ալիքներ, որոնք ցույց են տալիս նավթի գինը, ապրանքների հասանելիությունը, թե ինչպիսի ազդեցություն է ունենում տեղափոխությունը սննդի վրա, եթե դպրոցները փակվեն, եթե անկարգություններ լինեն, և դուք ստիպված եք որոշել, թե ինչպես կապրեիք ձեր իրական կյանքը, եթե սա ճիշտ լիներ: Հետո ձեզ խնդրում ենք դրա մասին գրել բլոգում, տեղադրել տեսանյութեր և լուսանկարներ:

2007-ին մենաք այս խաղը սկսեցինք 1,700 խաղացողների հետ և այդ ժամանակից ի վեր, մենք 3 տարի է հետևվում ենք իրենց: Եվ կարող եմ ասել ձեզ, որ սա ձևափոխության փորձ է: Ոչ ոք չի ուզում փոխել իր կենսակերպը պարզապես աշխարհի բարօրության համար, կամ էլ, որ պետք է այդպես անելը: Բայց եթե այն դնեք դյուցազնական արկածների մեջ և ասեք նրանց <<Մենք նավթ չունենք: Սա զարմանալի պատմություն է և արկած է քեզ համար: Փորձիր և կտեսնես, թե ինչպես կգոյատևեմ>>, մեր խաղացողներից շատերը պահպանել են ան սովորույթները, ո սովորել են այս խաղում:

Այսպիսով, հաջորդ աշխարհ փրկելու խաղում մենք որոշեցինք ավելի բարձր նպատակներ դնել, ավելի դժվար խնդիր առաջադրել , քան թե նավթի սակավությունը: Մենք ստեղծեցինք գերկառույց խաղը Ապագայի ինստիտուտում: Եվ որպես նախաբան, գերհզոր համակարգիչը հաշվում է, որ մարդկությանը երկրի վրա մնալու է ընդհամենը 23 տարի: Այս գերհզոր համակարգիչը անվանվեց Համշխարհային Ոչնչացման իրազեկման համակարգ, իհարկե: Մենք խնդրեցինք մարդկանց մտնել համացանց գրեթե Ջերի Բրուխեյմերի ֆիլմերի նման: Գիտեք, Ջերի Բրուխեյմերի ֆիլմերը` դու երազածդ խումբ ես հավաքում, դուք ունեք տիեզերագնց, գիտնական և նախկին դատապարտյալ, և նրանք բոլորն էլ մի բան պետք է անեն աշխարհը փրկելու համար: (Ծիծաղ)

Բայց մեր խաղում ամենալավ խմբում 5 հոգի ունենալու փոխարեն, մենք ասացինք. <<Բոլորն երազածդ խմբի կազմում են, և ձեր գործն է էներգիայի, սննդի, առողջության, անվտանգության և հասարակության պաշտպանության և սոցիալական ցանցի ապագաի ստեղծումն: 8 շաբաթվա ընթացքում 8000 մարդ էր այս խաղը խաղացել: Նրանք առաջարկել էին 500 կրեատիվ լուծումներ, որոնք կարող եք տեսնել, եթե Գուգլում փնտրեք Գերկառույցներ բառը:

Այսպիսով, վերջին խաղը, Մենք այն 3d տարբերակով կսկսենք Մարտին: Այս խաղը ստեղծվել է Համաշխարհային Բանկի Ինստիտուտի հետ: Եթե ավարտեք խաղը, սերտիֆիկատ կստանաք Համաշխարհային Բանկի Ինստիտուտի կողմից` որպես 2010 դասի Հասարակական նորարար: Աշխատում ենք ամբողջ ենթասահարական Աֆրիկայի համալսարանների հետ և հրավիրում ենք նրանց սովորել հասարակական նորարարությունների հմտություններ: Մենք գրաֆիկական վեպ ունենք, մենք դրական տենդենց ունենք այնպիսի հմտությունների բարձրացման հարցում, ինչպիսիք են միջավայրի ընկալումը, գիտելիքների ընդլայնումը, կայունությունը, աշխարհայացքը և հնարամտությունը: Կուզենայի բոլորիդ հրավիրել, խնդրում եմ այս խաղը տարածեք երիտասարդների շրջանում, աշխարհի ցանկացած վայրում, հատկապես զարգացող երկրներում, ովքեր կարող են շահել միավորվելուց, որպեսզի փորձեն երևակայել իրենց սեփական հասարակական կազմակերպությունները` աշխարհը փրկելու համար:

Պատրաստվում եմ ամփոփել ասվածս հիմա: Ուզում եմ մի հարց տալ: Ինչ եք մտածում, հետո ինչ կլինի: Մենք ունենք այս հիանալի խաղերը, մենք ունենք այս խաղերը որպես նմուշներ, թե ինչ պետք է անենք, բայց դրանցից և ոչ մեկը դեռ չի փրկել աշխարհը: Հույս ունեմ կհամաձայնեք ինձ հետ, որ խաղերը մարդկային ռեսուրսներ են, որոնք կարող ենք օգտագործվել իրական աշխարհի գործերում, որ խաղերը հզոր հարթակներ են փոփոխության համար: Մենք ունենք այս բոլոր գերուժերը` երանելի արդյունավետություն, հնարավորություն ստեղծելու ամուր հասարակական խումբ, պարտադիր լավատեսության զգացում և դյուցազնական նշանակության ցանկություն:

Ես իսկապես հույս ունեմ, որ մենք կարող ենք համախմբվել, խաղալու խաղեր, որոնք կարևոր են հաջորդ դարում էլ այս մոլորակի վրա գոյատևել: Եվ հույս ունեմ, որ կմիանաք այսպիսի խաղեր ստեղծելու և խաղալու գործին: Երբ հայացք եմ ուղղում դեպի հաջորդ տասնամյակը, ես 2 բան հաստատ գիտեմ, որ մենք կարող ենք ստեղծել մեր պատկերացրած ապագան և կարող ենք խաղալ մեր ուզած ցանկացած խաղը: Այսպիսով, ասում եմ` Թող սկսվեն աշխարհը փոխող խաղերը: Շնորհակալություն: Ծափահարություններ:

Ըստ Jane McGonigal

/ TED Video : http://www.ted.com/talks/lang/en/jane_mcgonigal_gaming_can_make_a_better_world.html

 

 

©2012 ALL RIGHTS RESERVED THE AUTHOR(S) AND THE PUBLISHER

—————————————————————————————————————————–

Dear Readers

We invite you to visit our internet magazines and stream TV

About geopolitics and geofinance. Prosumerzen www.prosumerzen.net

About the trends between states and non state actors : WestphaliaXXI www.westphaliaxxi.com

About spiritual and material sustainable life style : Spiriterial www.spiriterial.com

About art and culture : Artagorapolis  www.u4art.com

Our Open TV. Not only video but also more than 4.000 releases each day selected inside the top 100 newspapers in the world:  www.info4tv.org

Il Romanzo www.glispeculari.com

About these ads